18 Հունիս 2014, 18:17
3738 |

Պատերազմող սրբերը

Տեսողական էֆեկտների վետերան Ռոջեր Կուպելյանը, որը հայտնի է «Մատանիների տիրակալը» եռագրությունից, «Կարիբյան ծովահենները» սագայից, «Էմմի» մրցանակի առաջադրված պրոդյուսեր Ուիլյամ Մարթենսը և մի շարք միջազգային փառատոնների մրցանակակիր պրոդյուսեր Սեդա Մելքոնին Journey Pictures-ից, միավորվել են ստեղծելու «Բյուզանդիայի արևելքը. Պատերազմի աստվածները և պատերազմող սրբերը» էպիկական փաստագրական մինի սերիալների շարքը:
Ֆիլմաշարը կպատմի կրոնի և քաղաքականության  հակամարտության իրական պատմությունը Հռոմեական և Պարսկական կայսրությունների միջև, կներկայացնի քրիստոնեության ծնունդը և նոր կրոնն առաջինը ընդունած հայկական թագավորությունը:  Ֆիլմի արտադրությունը սկսվեց Հայաստանում՝ հունիսի սկզբին, մասնավոր ֆինանսավորմամբ: Աշխատանքների մեջ ներգրավված են Թումո կենտրոնի սաները, որոնց տրվել է ֆիլմի ստեղծագործական խմբից ուսանելու հնարավորություն՝ օգնելով նկարահանումներին, ինչպես նաև որոշ էպիզոդներում մասնակցելով որպես դերասաններ: Հայաստանում  նկարահանվող ֆիլմի մասը ղեկավարում է հայաստանաբնակ Արմեն Կուպելյանը Fugitive Studios-ից:
Ֆիլմերի մինի շարքը կներկայացվի աշխարհին 2014-ի աշնանը: Երաժշտությունը հեղինակելու է Սերժ Թանկյանը:

Այս թեմայով