Թբիլիսիի կենդանաբանական այգուց մեզ մոտ է տեղափոխվելու 6 տարեկան, 2 տոննա քաշ ունեցող նոր փիղ, ում անունը դարձյալ Գրանդ է: Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից հայտնեցին, որ մեծ Գրանդ փիղը ևս տեղափոխվել է: Նա հիմա Թբիլիիսիում է և սպասում է վիրահատության: Մեծ փիղը Երևան այլևս չի վերադառնա, կապրի Թբիլիսի կենդանաբանական այգում իր նոր զույգի հետ և սերունդ տալու հնարավորություն կունենա: Նոր փիղը Երևան կգա մոտակա մի ամսվա ընթացքում: