07 Հունիս 2014, 11:53
3204 |

Ո՞վ գնեց Երևանը

«Ո՞վ գնեց Երևանը 1264 թ-ին» հարցի պատասխանը գտնելու համար «Ծիրանի» մշակութային կազմակերպությունը գնացել է մի արձանագրության հետքերով ու պարզել եղելությունը: Երևան քաղաքի պատմությանն առնչվող այդ անհայտ էջը ներկայացված է Նարեկ Աշուղաթոյանի «Ո՞վ գնեց Երևանը 1264-ին» կարճամետրաժ ֆիլմում, որի շնորհանդեսը նախօրեին էր: Ֆիլմը ստեղծվել է Awesome Foundation Yerevan-ի աջակցությամբ` «Ծիրանի յայտնութիւնք» շարքի շրջանակներում: 5 րոպե տևողությամբ ֆիլմում ներկայացված են 1264 թվականի դեպքեր, որոնք «վերծանվել են» 13-րդ դարում կառուցված Կաթողիկե եկեղեցու պատերին առկա արձանագրություններով: Դրանցից մեկը վկայում է այն մասին, որ Ավետյաց որդի Սահմադինը գնել է Երևանը: Ենթադրվում է, որ հենց այս մարդն էլ եղել է Կաթողիկե եկեղեցին կառուցելու պատվիրատուն: «Ծիրանի յայտնութիւնք» շարքի առաջին ֆիլմը «Հայկական Վիոլա» երաժշտական գործիքի մասին է:

Այս թեմայով