Իսահակյան 38 հասցեում տեղադրվեց Վլադիմիր Վիսոցկու հիշատակը հավերժացնող շրջանաձև հարթաքանդակ: Հեղինակն է լատվիացի անվանի քանդակագործ Յանիս Ստրուպուլիսը: Քանդակը տրամագծով զարդարված է Վ. Վիսոցկու անվանի ժամանակակիցների բնօրինակ ինքնագրերով, այդ թվում` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ինքնագրով: Հարթաքանդակի վրա զետեղված է անվանի աստղագետ Լյուդմիլա Ժուրավլյովայի կողմից 1974 թվականին հայտնաբերված և արվեստագետի պատվին անվանակոչված «ՎլադՎիսոցկի» փոքր մոլորակի պլաստիլինե պատկերը, որը պատրաստված է հենց Ժուրավլյովայի ձեռքով:» Հարթաքանդակի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել «Վլադիմիր Վիսոցկին և ժամանակակիցները» նախագծի ղեկավար, «Խաղաղության գավաթ» միջազգային խաղաղարարության նախաձեռնության համակարգող Յուրի Կայդան, «Խաղաղության գավաթ» միջազգային միության խորհրդի անդամ Վիկտորս Կրիվցունսը, ԽՍՀՄ տիեզերագնաց, ԽՍՀՄ երկակի հերոս Վիկտոր Սավինիխը: