04 Հունիս 2014, 16:11
404 |

Երևանում ամառ է

«Երևանյան ամառ» միջոցառումների շրջանակում մեկնարկել է համանուն խորագրով լուսանկարների մրցույթը: Կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ իրենց լուսանկարներն (JPEG, 72-300dpi, 1200px-3000px) ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին կամ Facebook սոցիալական ցանցի «Ավելի լավ Երևան» էջին: Հաղթողը կորոշվի ֆեյսբուքյան քվեարկության արդյունքներով: Նկարներն ուղարկելու վերջնաժամկետը հուլիսի 3-ն է: Արդյունքները կամփոփվեն հուլիսի 12-ին՝ լուսանկարիչների միջազգային օրը, Սիրահարների այգում: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության բաժին:

Այս թեմայով