04 Հունիս 2014, 15:48
1754 |

Հայկական ժողովրդական երգի նոր տարբերակ (տեսանյութ)

«Մոկաց հարսներ» հայկական ժողովրդական երգը ցյուրիխյան հանդիսատեսի համար բոլորովին անսպասելի ու օրիգինալ ջազային մշակմամբ հնչեց Authentic Light Orchestra շվեյցարական էթնո-ջազ խմբի կատարմամբ: ALO-ի մեներգչուհի Վերոնիկա Ստադլերն առաջին անգամ չի կատարում հայկական մեղեդիներ. երևանյան հանդիսատեսը դեռևս անցյալ տարի հնարավորություն էր ունեցել գնահատելու երգչուհու տաղանդը այստեղ տեղի ունեցած համերգի ժամանակ:

Խմբի երգացանկում հայկական ժողովրդական երգերն ու մեղեդիները կարևոր տեղ ունեն: Authentic Light Orchestra-ն մոտ ժամանակներս համերգներով հանդես կգա 35 ռուսական քաղաքներում և 40 համերգ կտա: Հյուրախաղերը կմեկնարկեն հունիսի 12-ին Մոսկվայում՝ Կոզլովի ակումբում, ALO-ի առաջին պաշտոնական ալբոմի՝ Forgotten runes-ի շնորհանդեսից: Հաջորդ տարի բենդը մեծ հյուրախաղերի է պատրաստվում Եվրոպայում:

Այս թեմայով