31 Մայիս 2014, 16:05
1229 |

Նարնջագույն մտոցների շքերթ

Վերջին շրջանում Yerevan Productions –ը նախաձեռնել էր Երևանի մտոցների՝ նույն ինքը՝ լյուկերի, ձևափոխման նախագիծ: Քաղաքը տակնուվրա անելուց, բոլորին մտոցաֆոբիայով վարակելուց հետո հաճելիորեն զարմացանք, երբ նկատեցինք, որ մեզ միանում են նաև այլ կազմակերպություններ կամ անհատներ: Առայժմ, իհարկե, ոչ պատշաճ էսթետիկ կատարմամբ: Սակայն դժվարը սկիզբն է:

Իսկ որպես սկիզբ Մյասնիկյան պողոտայի երկայնքով շարված մոխրագույն մտոցները ներկվել են վառ նարնջագույն: Որքա՞ն կպահպանվի նրանց գույնը երևանյան կիզիչ արևի ներքո, ցույց կտա ժամանակը, իսկ առայժմ լյուկերը փորձում են բարձրացնել երևանցիների տրամադրությունը:

 

Այս թեմայով