30 Մայիս 2014, 14:13
1303 |

Մարզահամերգային համալիրը ոչ մեկին պետք չէ

Մայիսի 29-ին ավարտվեց Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարկադիր էլեկտրոնային աճուրդը, սակայն այս ընթացքում որևէ առաջարկ չի ստացվել: Աճուրդի մեկնարկային գինը 19 350 000 000.0 դրամ էր (մոտ 46 մլն դոլար), սակայն այս տասը օրերի ընթացքում համալիրը ոչ մի գնորդի չի հետաքրքրել: Եթե աճուրդն արդյունք չի տալիս, դրա ավարտից հետո երրորդ օրը կայանում է կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդ, որի ժամանակ մեկնարկային գինը10%-ով նվազում է: Նշենք, որ ՄՀՀ-ի մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել, որտեղ հայտնել էր, որ աճուրդն անցկացվում է մի շարք օրենքների խախտմամբ, մասնավորապես, համալրի արժեքի գնահատման հետ կապված խախտումներ կան:

Այս թեմայով