30 Մայիս 2014, 13:51
1213 |

Ֆլեշմոբերով լի Երևան

Շաբաթ օրը Երևանում կմեկնարկի ֆլեշմոբերի շարք, որի նպատակն է բացահայտել մայրաքաղաքի, այսպես կոչված, «անդրգրաունդը»: Կմեկնարկի ֆլեշմոբը շաբաթ օրը' ժամը 14:00-ին, Անգլիական այգու տարածքում Սլեքլայն մարզաձևին նվիրված ցուցադրական դասով: Այնուհետև հունիսի 7-ին, ժամը'13:00 -ին, քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող նախկին Կոմայգու տարածքում կանցկացվի Վինգ- Չունի՝ հնագույն ու քիչ հայտնի մարտարվեստներից մեկի ցուցադրական ելույթ: Հունիսի 21-ին, ժամը' 17:00-ին, Հյուսիսային պողոտայում կանցկացվի բայքերական հավաք-շոու, իսկ ամսվա վերջում Թումանյանի այգու տարածքում կանցկացվի Ֆրիրանինգի ցուցադրական ելույթ, շարքը կեզրափակվի Դրիֆթ-շոուն: Ֆլեշմոբերի կազմակերպիչ «Ժայռ» ՀԵՀԿ զարգացման գծով նախագահ Գոհար Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս շարքով նպատակ ունեն բացահայտել տարբերվող ու ինքնատիպ հայ երիտասարդներին, բացի այդ նպատակ կա նաև առողջ ապրելակերպ քարոզել: Կազմակերպիչներն ակնկալում են տեսնել ակտիվ երիտասարդների, կապեր հաստատել նրանց հետ, ու ինչու ոչ, նաև համագործակցել:

Այս թեմայով