28 Մայիս 2014, 11:08
3652 |

Բացօթյա կինոթատրոն Երևանում

Այս կիրակի անակնկալ է սպասվում բոլոր նրանց, ովքեր հոգնել են հանգստյան օրերը անընդհատ նույն վայրերում անցկացնելուց: Հունիսի 1-ից Երևանում կգործի «Cornpop cinema» բացօթյա կինոթատրոնը, որը «հանգրվանել է» Մարզահամերգային համալիրի հարևանությամբ գտնվող բլրի լանջին: Կինոթատրոնի համար տոմս գնել պետք չէ. հարկավոր է տեղում վճարել 1000 դրամ և ստանալ հատուկ թևնոց, ինչը կնշանակի, որ դուք արդեն «օրինական»հանդիսատես եք: Ի դեպ, այս գումարի դիմաց դուք նաև տաք ծածկոց ու բարձ կստանանք: Բացօթյա կինոթատրոնի նախաձեռնողները տեղեկացնում են, որ ֆիլմերը կընտրվեն քվեարկությամբ՝ «Cornpop cinema»-ի ֆեյսբուքյան էջում նախապես տեղադրված ցանկից: Կինոդիտման համար նախատեսված էկրանն ամենախոշորն է լինելու Հայաստանում: Տարածքում, որն ավելի քան 2000 քմ է, լինելու է նաև սննդի կետ` տեղակայված հին ԵՐԱԶ մակնիշի ավտոմեքենայում:

Այս թեմայով