28 Մայիս 2014, 10:53
4721 |

Հայտնի է Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշը

«Հիշում եմ և պահանջում».  այսպիսին է լինելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կարգախոսը: Հատուկ մրցույթ է անցկացվել միջոցառումների խորհրդանիշն ընտրելու համար: Արդյունքում ընտրվել է Անմոռուկ ծաղիկը, որը շատ լեզուներում նույն կերպ է թարգմանվում՝ հիշել, չմոռանալ, հիշեցնել: Ծաղիկն ունի չորս հիմնական գունային բաղադրիչ` մանուշակագույն, բաց մանուշակագույն, դեղին և սև: Ընտրված գույները նույնպես խորդանշական են՝ անցյալ, ներկա ու ապագա: Սևը խորհրդանշում է ցեղասպանության ցավը` անցյալ: Ներսի ճառագայթաձև բաց մանուշակագույնը բոլորին հոգեհարազատ գաղափարին մասնակից լինելն է` ներկա: Որպես խորհրդանշանի գերակշռող գույն մանուշակագույնը տարածված է հայկական ինքնության պահպանման հիմք հանդիսացող եկեղեցու սպասավորների հանդերձանքի տարրերում. կխորհրդանշի ապագան: Դեղին գույնով պատկերված է ապրելու և արարելու հույս պարգևող արևի լույսը` նման Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին: Վերջինս էլ խորհրդանշում է հավերժություն: Ծաղկի հինգ թերթիկներն էլ այն հինգ մայրցամաքներն են, որտեղ ապաստան գտան եղեռնից փրկված հայ գաղթականները:

Խորհրդանիշի գրաֆիկական պատկերը մշակել է «Շարմ» ընկերությունը։

 

 

Այս թեմայով