21 Մայիս 2014, 18:26
1504 |

«Ես և նա»-ն ու մենք

Հունիսի 14-ին և 15-ին Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում հայ հանդիսատեսը հնարավորություն կստանա ներկա գտնվել առաջինհայկական ռոք-օպերայի պրեմիերային: Հանդիսատեսի դատին կհանձնվի Նար-Դոսի «Ես և նա» նովելի հիման վրա ստեղծված օպերան:Բեմադրող ռեժիսոր Արմեն Սարգսյանը լրագրողներին հայտնել է, որ ժամանակին, երբ կարդում էր «Ես և նա»-ն, ականջումերաժշտություն էր լսում ու երբ առիթը ստեղծվեց, որոշեց որ անպայման օպերա է բեմադրվելու: Բեմադրության մրցույթը դեռ անցածտարվա հուլիսին է հայտարարվել: Սարգսյանի ղեկավարած «Էպսիդոն» թատերախումբն առաջարկել էր հայտնի նովելը ռոք-օպերայիվերածելու նախագիծը, որը քվեարկության մի քանի փուլերի արդյունքում լավագույնն էր ճանաչվել ներկայացված 50 հայտերից: Օպերայիկոմպոզիտորը «Այաս» ռոք-խմբի հիմնադիր Արթուր Միտինյանն է, խորեոգրաֆը՝ Քրիստինա Հովակիմյանը, իսկ տեքստի հեղինակը՝ ԱրաՇիպակցյանը:

Այս թեմայով