20 Մայիս 2014, 18:00
1828 |

Հուշատախտակ Գևորգ Վարդանյանի հիշատակին

Մայիսի 17-ին Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի շենքի պատին տեղադրվեց լեգենդար խորհրդային հետախույզ, Խորհրդային Միության Հերոս Գևորգ Վարդանյանի հուշատախտակը:

Երևանի Քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել էր՝ հուշատախտակ տեղադրել համալսարանի շենքի պատին, այն համալսարանի, որը 59 տարի առաջ ավարտել էր լեգենդար հետախույզը:

Հուշատախտակի տեղադրման հանդիսավոր արարողությանը ներկա էր Վարդանյանի այրին՝ խորհրդային հետախուզության ոչ պակաս լեգենդար անձ Գոհար Վարդանյանը: Հաջորդ իսկ օրը համալսարանում Գոհար և Գևորգ Վարդանյանների անվան ռազմահայրենասիրական դաստիարակության կենտրոն բացվեց: Այս միջոցառումները նվիրված են Գևորգ Վարդանյանի ծննդյան 90-ամյակին:

Գևորգ Վարդանյանը Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից է, ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի Առաջին Գլխավոր վարչության հետախույզ: Հայտնի էր նրանով, որ կարողացել է իր հանդեպ դրական տրամադրել գրեթե ցանկացած զրուցակցի: Դրան են նպաստել անթերի ճաշակը, նրբաճաշակությունը, բազմակողմանի զարգացած լինելը, ինչպես նաև յուրահատուկ հումորը: Որպես անօրինական հետախույզ՝ Վարդանյանն արտասահմանում ապրել է 43 տարի: 19 տարեկանում նա ղեկավարել է այն խումբը, որը 1943-ին Թեհրանում իրականացրել է «մեծ եռյակի»՝ Ստալինի, Չերչիլի ու Ռուզվելտի վրա հիտլերյան հատուկ գործակալների մահափորձի կանխման գործողությունը:

Այս թեմայով