20 Մայիս 2014, 12:15
1582 |

Համալիրը հանվեց աճուրդի

Երեկ ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը ինֆորմացիա  հրապարակեց, որն այսօր կայծակնային արագությամբ հեղեղեց հայկական համացանցը: Պարզվում է` աճուրդի է հանվել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Մեկնարկային գինը սահմանվել է 19.350.000.000 ՀՀ դրամ (մոտ 46 մլն ԱՄՆ դոլար): Ըստ ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կայքի, համալիրը գրավի առարկա է։ Աճուրդը կավարտվի մայիսի 29-ին: 

Համալիրի սեփականատերերը մի քանի միլիոն դրամի պարտք ուներ: Ղեկավարության դեմ դատական գործեր էին սկսել նաև նախկին աշխատակիցները, որոնք պնդում էին, որ իրենց աշխատավարձերը չեն վճարել:

Այս թեմայով