14 Մարտ 2014, 11:45
1349 |

«Armenia» Music Awards 2014 – «Լեգենդները»

Հայկական ամենավառ ու հեղինակավոր մրցանակներից մեկը, որը սկզբից արդեն անուն հանեց, շնորհվում է ամեն տարի, ուղիղ հեռարձակվում 136 երկրում ու ունի 35 միլիոն հեռուստադիտող: 2014-ին մրցանակի կազմակերպիչը՝ «Արմենիա փրոդաքշն» պրոդյուսերական կենտրոնը, որոշեց արարողությունն անցկացնել «Լեգենդ» հատուկ ձևաչափով: Հավակնորդների մեջ ոչ միայն երաժշտական աշխարհի ներկայացուցիչներն են, այլև հայկական երաժշտական մշակույթում անգնահատելի ավանդ ունեցողներն ու այն արտասահմանում քարոզողները:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 6-ին Կրեմլի պետական պալատում: Դափնիների կարժանանա 14 հոգի: Որպես պատվավոր դափնեկիր հրավիրված են Արթուր Գրիգորյանը, Արթուր Մեսչյանը, Դավիթ Թուխմանովը, Ջիվան Գասպարյանը, Իրինա Ալեգրովան, Կոնստանտին Օրբելյանը, Լևոն Մալխասյանը, Միշել Լեգրանը, Հովհաննես Չեքիջյանը, Օֆելյա Համբարձումյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Ռոզի Արմենը, Ռուբեն Հախվերդյանը, Սերժ Թանկյանը, Ստաս Նամինը, Տաթևիկ Հովհաննիսյանը, Տիգրան Մանսուրյանը, Շարլ Ազնավուրը:

Մրցանակի կազմակերպիչները նաև որոշեցին հարգանքի տուրք մատուցել հայկական երաժշտական արդյունաբերության հանգուցյալ գործիչներին: «Լեգենդներին ի հիշատակ» հատուկ պարգևի արժանանալու են Ավետ Տերտերյանը, Ալեքսեյ Հեքիմյանը, Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Գոհար Գասպարյանը, Լուսինե Զաքարյանը, Միքայել Թարիվերդիևը, Հովհաննես Բադալյանը, Էլվինա Մակարյանը:

Այս թեմայով