31 Հունվար 2014, 11:42
1830 |

Մեգ Ռայանի ֆիլմը`Սարոյանի վեպի հիման վրա

Հայտնի ամերիկացի դերասանուհի ու պրոդյուսեր Մեգ Ռայանը որոշել է փորձել իրեն ռեժիսուրայում: Որպես առաջին գործ Ռայանն ընտրել է Վիլյամ Սարոյանի՝ 1943-ին լույս տեսած «Մարդկային կատակերգություն» վեպը: 14-ամյա Հոմեր Մաքոլեի մասին պատմող ֆիլմը կոչվելու է «Իթաքա»՝ այն քաղաքի անվամբ, որտեղ տեղի են ունենում դեպքերը: Մեգը նաև կխաղա ֆիլմի գլխավոր դերերից մեկը:

Սկզբում Սարոյանը «Մարդկային կատակերգությունը» գրումը էր կինոյի համար: Սակայն նրա և Metro-Goldwin-Mayer-ի համագործակցությունն ընդհատվեց. խանգարեցին Սարոյանի բծախնդիր վերաբերմունքը նկարահանումների հանդեպ ու MGM-ի ղեկավարության հետ ունեցած հաճախակի վեճերը: Երբ 1942-ին ֆիլմը դուրս եկավ, միակ «Օսկարը» ստացավ Սարոյանը՝ սցենարի համար: Հենց այդ սցենարի հիմա վրա էլ նա գրեց «Մարդկային կատակերգություն» վեպը:
Ֆիլմում կխաղան նաև Սեմ Շեփարդը, Մելանի Գրիֆիթն ու Ջեք Քուեյդը: Պրոդյուսերները կլինեն Թոմ Հենքսն ու Գերի Գյոցմանը:

Այս թեմայով