29 Հունվար 2014, 11:44
1437 |

Կինոհաղթանակ Սոֆիայում

Բուլղարական New Wave միջազգային ուսանողական կինոփառատոնին նոմինացված հայկական 4 ֆիլմերից երկուսն արժանացան մրցանակի: Արմեն Մալաքյանի «Սիրո խոստովանություն ճապոնական ոճով» ֆիլմը հաղթեց «Լավագույն մոնտաժ» անվանակարգում, իսկ «Լավագույն հնչյունային ձևավորում» անվանակարգում հաղթանակը հասավ Անդրանիկ Հարությունյանի «Հեքիաթ» ֆիլմին:

Արմեն Մալաքյանի ֆիլմը նաև նոմինացված էր Գրան պրի մրցանակի համար: Ընդհանուր նոմինացիաների թվով Հայաստանը զիջել է միայն Ռուսաստանի Դաշնությանը:

Այս թեմայով