24 Հունվար 2014, 19:55
1774 |

Հայ կինոյի նոր ալիքը

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆյայում հունվարի 23-25-ը անցկացվող New Wave միջազգային ուսանողական կինոփառատոնին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը ներկայացնող 4 ֆիլմ ընգրկվեց մրցութային 29 ֆիլմերի շարքում:

Ուսանողական 4 ֆիլմերն առայժմ ընտրված երկրների ֆավորիտ եռյակում են: Մրցութային ֆիլմերի առաջին հորիզոնականում Բուլղարիան է՝ 14 ֆիլմ, երկրորդ հորիզոնականում Ռուսաստանը՝ 5 ֆիլմ, երրորդում՝ Հայաստանը՝ 4 ֆիլմ:

Մրցույթին մասնակցում են Արեն Մալաքյանի «Սիրո խոստովանություն ճապոնական ոճով», Լուսինե Պապոյանի «Պատահական հանդիպում», Նահապետ Սարգսյանի «Тоска», Անդրանիկ Հարությունյանի «Հեքիաթ» ֆիլմերը:

Փառատոնին որպես նոմինացված մասնակից մեկնել է Արեն Մալաքյանը: Փառատոնի արդյունքները կհրապարակվեն հունվարի 25-ին` փակման հանդիսավոր արարողության ժամանակ:

Այս թեմայով