22 Հունվար 2014, 13:58
1549 |

Զվարթնոցի հերթն էլ հասավ

Հունվարի 21-ին ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Հակոբյանը լրատվամիջոցներին տված ասուլիսում հայտարարեց, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մաստեր պլանը հավանության է արժանացել Կառավարության կողմից:

«Զվարթնոց» օդանավակայանի մամլո պատասխանատու Գևորգ Աբրահամյանը imyerevan.com-ի հետ զրույցում նշեց, որ համաձայն ընկերության ներկայացրած մաստեր պլանի՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հին մասնաշենքը ենթակա է ապամոնտաժման: Պարոն Աբրահամյանի խոսքերով հին մասնաշենքի քանդումը օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման պլանի մի մասն է, քանի որ այն խոչընդոտում է օդանավակայանի զարգացմանը և գտնվում է սեյսմիկ ոչ կայուն վիճակում:

Ինչպես իր խոսքում նշեց քաղավիացիայի գլխավոր վարչության պետը, վարչապետ Տիգրան Սարգսյանը մշակութային արժեքների պահպանման տեսանկյունից ապամոնտաժված շենքի տարածքում առաջարկել է ստեղծել ժամանցային վայր, որտեղ կտեղադրվի «Զվարթնոցի» մակետը:

Այս թեմայով