16 Հունվար 2014, 14:45
1283 |

Բարի քաղաքի բարի գործերը

Մեծ Եղեռնից փրկված հայերին ապաստանած կետերից մեկում՝ Իտալիայի Բարի քաղաքում, մեկ տարի առաջ տեղադրվեց հայ ժողովրդի երախտագիտությունը խորհրդանշող հայկական խաչքար: 2014-ի հունվարի 11-ին Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչների, պետական այրերի և Բարի քաղաքի բարի քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցավ խաչքարի տեղադրման միամյակին նվիրված միջոցառում: Բարիի քաղաքապետը խաչքարի տեղադրումը կարևոր քայլ է համարում պատմական անարդարության վերականգնման ճանապարհին: Նա իր և քաղաքացիների անունից շնորհակալություն է հայտնել հայ համայնքին քաղաքի կյանքում ունեցած ներդրումների համար:

Այնուհետև քաղաքային խորհրդի դահլիճում տեղի է ունեցել բարիահայ բանաստեղծ, գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի թեկնածու Հրանտ Նազարյանի անվան հետազոտական կենտրոնի մրցանակաբաշխության արարողությունը, որի ընթացքում Բարիի քաղաքապետն ու Իտալիայում ՀՀ դեսպանը պարգևներ են հանձնել իտալահայ ակնառու գործիչներին:

Այս թեմայով