16 Հունվար 2014, 14:38
1273 |

Ֆիլմ՝ Արմենապոլիս քաղաքի մասին

«ԿԻՆ» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս, կինոռեժիսոր Մարիամ Օհանյանը դրամահավաք է սկսել indiegogo.com կայքի միջոցով «Տրանսիլվանիայի հայկական ժառանգությունը» ֆիլմն ավարտին հասցնելու նպատակով: Ֆիլմը ներկայացնում է Տրանսիլվանիայում հայերի կողմից երեք հարյուրամյակ առաջ հիմնված Արմենապոլիս քաղաքի մասին: Ըստ ռեժիսորի, հայերի դերը տրանսիլվանական մշակույթի ձևավորման գործում մեծ է, սակայն մինչև օրս նորմալ չի լուսաբանվել:

Նկարահանման աշխատանքները գրեթե ավարտված են, և հիմա ֆիլմը գտնվում է մոնտաժման փուլում: Ռեժիսորը հույս ունի ֆիլմն ավարտելուց հետո այն ներկայացնել առաջիկայում Ամստերդամում կայանալիք վավերագրական ֆիլմերի փառատոնին:

Այս թեմայով