13 Հունվար 2014, 17:29
1474 |

Հոպոպը՝ տարվա թռչուն

2009-ից Հայաստանի թռչունների պահպանության միությունը կազմակերպում է «Տարվա թռչուն» միջոցառումը: Ծրագրի նպատակն է հասարակության ուշադրությունը գրավել թռչունների ու նրանց բնակավայրերի պահպանությանը: 2013-ին տարվա թռչունի տիտղոսը կրում էր արշալուսիկը: 2014-ի թռչուն անվանակարգի համար մրցում էին սև անգղը, հոպոպը, սև ագռավը, ամուրիկը, եվրոպական բվիկը և այլ փետրավորներ: Սակայն ձայների մեծամասնությամբ

«Տարվա թռչուն-2014» ընտրվեց հոպոպը: Տարին խորհրդանշող այս թռչունն աչքի չի ընկնում մեծությամբ, ու նրա փետրավորման թերևս ամենահետաքրքիր մասը գլխի փոմփոլն է: Շիկակարմրավուն աղավնի հիշեցնող այս թռչնակին կարելի է հանդիպել հանրապետության գրեթե բոլոր շրջաններում:

Տարվա խորհրդանիշ փետրավորին ընտրելուց զատ Հայաստանի թռչունների պահպանության միությունն այս նախաձեռնության շրջանակներում անց է կացնում ուսուցողական միջոցառումներ դպրոցներում, տարածում պաստառներ, բուկլետներ և նկարազարդ օրացույցներ:

«Տարվա թռչնի» ընտրության չափանիշները պարզ են: Թռչունը պետք է ունենա պահպանության կարիք և ճանաչելի լինի հասարակության համար:

Այս թեմայով