16 Դեկտեմբեր 2013, 15:36
1933 |

Կենդանաբանական տոնածառ

Ինչպես հայտնի գովազդում է ասվում, տոներն են մոտենում, ու դրանց գալուստը զուգորդվում է ամանորյա խառնաշփոթով: Առևտրային թոհուբոհը սկսվում է տոնածառի ընտրությամբ: Տարիներ շարունակ բնական եղևնիներն ու սոճիների թեև մանուկների համար տոնական տրամադրություն էր ապահովում, սակայն տոներից հետո բնապահպանական սպանդ էին հիշեցնում:

Հարցին էկոլուծում է տվել Երևանի Կենդանաբանական այգին: Դեկտեմբերի 15-ից 28-ը այգու այցելուները կարող են ընտրել ու վարձակալել բնական եղևնիներ ու սոճիներ: Տոներից հետո տոնական ծառը կվերադարձվի այգի ու տարին կանցկացնի բնական պայմաններում:

Այս թեմայով