15 Դեկտեմբեր 2013, 16:53
1430 |

Համասյանի ստվերների թատրոնը

Դեկտեմբերի 14-ին Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում փոթորիկ էր,  Տիգրան Համասյանն էր ելույթ ունենալու: 26-ամյա աշխարհահռչակ ջազ-դաշնակահարը հայ հանդիսատեսին ներկայացրեց իր նոր ալբոմը՝ Shadow Theater-ը (Ստվերների թատրոն), որը ձայնագրել է իր բենդի հետ: Նորաստեղծ ալբոմում 12 գործ է ներառված: Shadow Theater-ը թարմ ու գունեղ հնչողություն ունի, ունկնդրին միանգամից տանում է երաժշտական անհավանական ճամփորդության: Երևանյան համերգի ընթացքում բեմում, բացի դաշնամուրից, հնչում էին սոլո-կիթառ (Շառլ Ալտուրա), բաս-կիթառ (Քրիսթոֆեր Տորդինի), հարվածային գործիքներ (Արթուր Հնաթեք), վոկալ (Արենի Աղաբաբյան) և նույնիսկ դուդուկ:

Երաժիշտն արդեն հասցրել է գրավել աշխարհի հեղինակավոր բեմերն ու զարմացնել ջազասեր հասարակությանն աշխարհի տարբեր անկյուններում։ Հայաստանում էլ հրաշքը շարունակվեց․ Տիգրանը երկու ժամ կախարդում էր բեմի վրա՝ հանդիսատեսին փոխանցելով անվերարտադրելի էմոցիաներ ու դրական լիցքեր: Ջազի, պանկ-ջազի, էլեկտրոնային հնչողության ու հայկական ազգագրական էլեմենտների սինթեզը Տիգրանի կերտած ինքնատիպ երաժշտական աշխարհն էր։ Նրա ասելիքը հասավ իր նշանակետին՝ դահլիճում անտարբեր չթողնելով ոչ ոքի:

Այս թեմայով