13 Դեկտեմբեր 2013, 13:34
1232 |

Ինտերնետային ծիրանները

Դեկտեմբերի 12-ից մեկնարկեց Webtv.am և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համատեղ կազմակերպած «Web Ծիրան» համահայկական 3-րդ օնլայն կինոփառատոնը: Մինչև 2014-ի հունվարի 25-ն ընդունվում են 30 րոպեն չգերազանցող և ժանրային որևէ սահմանափակում չունեցող ֆիլմեր: Պրոֆեսիոնալ ժյուրին արդյունքները կամփոփի 2014-ի փետրվարի 23-ին:

Այս տարի «Web Ծիրան». Մուլտիմեդիա» անվանակարգում կարող են ներկայացվել սմարթֆոններով, բջջային հեռախոսներով և այլ ոչ պրոֆեսիոնալ տեսանկարահանող սարքերով նկարահանված ֆիլմեր:

Պրոֆեսիոնալ ժյուրիից զատ այս տարի մասնակիցներին կգնահատի նաև հանդիսատեսը: Այդ նպատակով ստեղծվել է «Համակրանք» անվանակարգը:

Այս թեմայով