13 Դեկտեմբեր 2013, 12:36
1886 |

Աքլորի փետուրները սանձահարողը

Աշխարհը գրաված խմիչքների թեժ տասնյակում կոկտեյլներն են՝ զանազան, զարմանազան:

Իսկ ինչ ալկոհոլային կոկտեյլ՝ առանց որակյալ օղու: Կոկտեյլների նորանոր հայտնագործությունները բացահայտելու համար 1991–ից սկսած Ֆինլանդիայում ամեն տարի կազմակերպվում է Finlandia Vodka Cup բարմենների մրցույթը: Արդեն երկրորդ տարին է, ինչ մրցույթն անց է կացվում նաև Հայաստանում:
Այս տարի մրցույթին մասնակցում էին Բարմենների հայկական ասոցիացիայի անդամ 36 բարմեններ, որոնք խստապահանջ ժյուրիին զարմացրեցին Long Drinks անվանակարգում ներկայացված անհավանական խառնուրդներով:

Մրցույթում առաջին տեղը զբաղեցրեց 20-ամյա բարմեն Զորիկ Աթանեսյանի Piki-Biki կոկտեյլը, որի հիմնական բաղադրամասերն առավել քան պարզ էին՝ Finlandia օղի ու գազարի հյութ: Սա երիտասարդ բարմենի առաջին հաղթանակը չէր: Զորիկը բարմենների հայաստանյան առաջնության չեմպիոնն է, ու բազմիցս արդեն մասնակցել է միջազգային այլ մրցույթների: Գլխավոր մրցանակը տպավորիչ էր՝ Լապլանդիայում անցկացվող «Finlandia Winter Experience»-ի մասնակցության ուղեգիր: Զորիկի կարծիքով, սա հիանալի հնարավորություն է ավելի հմտանալ սիրելի գործում:

Այս թեմայով