04 Մարտ 2013, 18:17
2152 |

«ԵՐԵՎԱՆ» ամսագրի գարնանային առաջին համարը

Նույնիսկ Calumet-ի անվտանգության աշխատակիցն էր խառնվել: Նա չէր հասկանում, թե ուր է շտապում մարդկանց բազմությունը, ինչու է երաժշտությունը սովորականից բարձր և ռիթմիկ ու ինչի համար է նախատեսված իր կողքին դրված «ԵՐԵՎԱՆ» ամսագրի տրցակը: Իսկ այս արտառոց իրարանցման պատճառը մեկն էր` տոնել ամսագրի գարնանային առաջին համարի թողարկումը:

Այս իրադարձությունը, բնականաբար, չէին կարող բաց թողնել ամսագրի, Calumet-ի և գարեջրի սիրահարները: Ի դեպ, առաջին 20 հյուրերին սպասում էր գարեջրի անվճար հյուրասիրություն: Գտնվել սիրելի վայրում, թերթել սիրելի ամսագիրն ու վայելել սառը գարեջուր՝ էլ ինչը կարող է ավելի ջերմացնել ու քաղցրացնել երեկոն: «ԵՐԵՎԱՆ» ամսագրի պատվերով փաթեթավորած շոկոլադե սալիկները առանձնակի ընդունելություն գտան քաղցրասեր փաբիստների շրջանում: Այցելուների թիվը հետզհետե ավելանում էր, իսկ երևանյան երեկոն` թեժանում: Ամսագրի առաջին գարնանային համարի թողարկումը հավասարապես տոնում էր թե ամսագրի անձնակազմը, թե այցելուները, որոնք մեծ հետաքրքրությամբ թերթում էին ամսագրի էջերը: Նրանցից շատերը կիսում էին իրենց կարծիքները, տպավորությունները, շռայլում բարի խոսքեր և, իհարկե, հեռանալիս իրենց հետ վերցնում ամսագրի սեփական օրինակը: 

Այս թեմայով