02 Մարտ 2013, 14:39
1689 |

Եռաչափ Երևանը զբոսաշրջության ցուցահանդեսում

Երևանի 12-րդ միջազգային Կովկասյան զբոսաշրջության ցուցահանդեսում «CTS 2013» ներկայացվել է մայրաքաղաքի եռաչափ նախագիծը՝ «Երևան 3D»: 2012-ին «Լոկատոր» ընկերության կողմից թողարկված նախագիծը նպատակ ունի նպաստել  Հայաստանի դրական իմիջի ստեղծմանը աշխարհում, ինչպես նաև ներգրավել ներդրումներ զբոսաշրջությունը զարգացնելու համար:

Ծրագրի ղեկավար Վլադիմիր Սոֆյանի խոսքերով, Հայաստանի բնակավայրերի և քաղաքների եռաչափ մոդելավորումը հնարավորություն կընձեռի Google Earth-ում ըստ արժանվույն ներկայացնելու ճարտարապետության գլուխգործոցները, պատմական հուշարձանները, վանքերը և երկրի այլ տեսարժան վայրերը: Քարտեզի վրա նաև նշված կլինեն հանգստյան տները, հյուրանոցները և ակումբները: Այդպիսով, «Երևան 3D»-ն կլինի հիանալի ուղեցույց զբոսաշրջիկների համար:

Երևանի քաղաքապետի աջակցությամբ Արմենիա Մարիոթ հյուրանոցում անցկացվող ցուցահանդեսին կմասնակցեն թվով 75 կազմակերպություններ, որոնցից 58-ը կներկայացնեն Հայաստանի շրջանները, Լեռնային Ղարաբաղը, Վրաստանը, Հունաստանը, Եգիպտոսը, Արգենտինան, Թուրքիան և Միացյալ արաբական էմիրությունները:

Այս թեմայով