17 Նոյեմբեր 2013, 22:07
1885 |

Արցախն ըստ Կիմ Բակշիի

Հայ մշակույթի և պատմությանն ուսումնասիրությանն իրենց կյանքը նվիրած մարդկանց թվում օտարազգիները քիչ չեն: Հայաստանն ու ամեն հայկականը բացահայտող, գովերգողներից մեկն է Կիմ Բակշին` դրամատուրգ, կինոսցենարիստ, հայագետ և մշակութաբան: Հայաստանին նվիրված արդեն յոթերորդ գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Մոսկվայի տանը:

«Արցախի հոգևոր գանձերը» գիրքը նվիրված է Արցախի եկեղեցիներին, ամրոցներին, հնագույն ձեռագրերին, որոնք կապված են Արցախի հետ և պահվում են Փարիզում, Լոնդոնում ու ԱՄՆ-ում: «Մի բան կա, որ գրքում չեմ գրել, բայց պետք է ասեմ՝ արցախցիներին անհնար է հաղթել, նրանց ոգին, տոկունությունն ու կամքի ուժը ոչ ոք չի կարող խլել»,- խոստովանեց գրողը:

Գիրքը կյանքի կոչելու համար նրանից երկար տարիներ պահանջվեց:  Արցախի ամեն մի սարը բարձրանալ, անտառներում թաքնված եկեղեցին գտնել և ամենախուլ գյուղերն այցելել չխոչընդոտեց անգամ այն հանգամանքը, որարդեն հատել էր  75 տարեկանի սահմանը:  «Ես շնորհակալ եմ Կիմին, նա ինձ նոր Արցախ ցույց տվեց: Ես տեսա այդ հողերն ու ջրերը բոլորովին այլ աչքով, զգացի այն ամբողջ պատմության ու մշակույթի շունչը, որ թևածում է ամենուր: Դա հրաշալի ճանապարհորդություն էր, որը երբեք չեմ մոռանա»,- պատմեց լուսանկարիչ Հակոբ Բերբերյանը, ում հեղինակած շուրջ 400 լուսանկարները տեղ են գտել հայ ժողովրդի բարեկամի նոր գրքում:

Այս թեմայով