30 Հոկտեմբեր 2013, 12:54
1945 |

«Նուռ» կինոփառատոնի ֆիլմերի ցանկը

POM (Pomegranate Film Festival) կինոփառատոնը հրապարակեց մասնակիցների ցուցակը՝ 16 երկրից 40 ֆիլմով: Դրանցից մի քանիսը հայկական մշակույթի ամենախորհրդանշական կերպարների՝ Դանիել Վարուժանի, Միսակ Մեծարենցի, Վիլյամ Սարոյանի ու Սերգեյ Փարաջանովի մասին են:

«Նուռ» կինոփառատոնը հիմնադրվեց 2006-ին Համազգային հայ կրթական և մշակութային միության Տորոնտոյի մասնաճյուղի միջոցով: Նախաձեռնողը երիտասարդ հայ մասնագետների մի խումբ էր, որի անդամներին միավորել էր կինոյի ու մշակույթի նկատմամբ ընդհանուր սերը: Յոթ տարեկան Նուռ փառատոնն արդեն դարձել է հայկական ֆիլմերին նվիրված յուրօրինակ համայնքային միջոցառում:

Համազգային թատրոն, նոյեմբերի 7, հինգշաբթի (Հալքրոուն փլեյս, Տորոնտո)
Լիբանանահայ ռեժիսոր Նիկոլ Բեզջյանը կժամանի Բեյրութից՝ ներկայացնելու «Կաթ, մեխակ ու երգ՝ Դանիել Վարուժանի ժառանգությունը» ֆիլմի հյուսիսամերիկյան անդրանիկ ցուցադրությանը: Մուտքը կբացվի 19:00-ին: Հրավերքի հովանավորը LARA’S RESTAURANT-ն է: Ֆիլմը կսկսվի 19:30-ին: Նախաբանով հանդես կգա Բեզջյանի «Մյուռոն» ֆիլմում նկարահանված տեր Մեղրիկ Պարիկյանը:

«Ռիջընթ թատրոն», նոյեմբերի 8, ուրբաթ (Մաունթ փլեզընթ ռոուդ 555, Տորոնտո), ժամը 11:30
Վահագը ավյունով լի երիտասարդ դերասան է, ով մինչև Միսակ Մեծարենցի պիեսում դեր ստանալը քիչ էր հետաքրքրվում սեփական ինքնությամբ:

Ռեժիսոր Հայկ Համբարձումի «Մեծարենցը» կներկայացվի Կեսգիշերի ֆիլմային խելագարություն շարքում 10 այլ կարճամետրաժ ֆիլմի հետ միասին, որոնցից ստացված ամբողջ եկամուտը կտրամադրվի Սիրիահայերի օգնության հիմնադրամին:

Համազգային թատրոն, նոյեմբերի 9, շաբաթ, ժամը 13:00՝ Վիլյամ Սարոյան՝ իրական միսթր Նոյեմբերը
«Սարոյանլենդի» ռեժիսոր Լուսին Դինքը շարունակում է հանգուցյալ Դինքի գործը՝ իր համայնքին նվիրելով այս չքնաղ ֆիլմը, որը պատմում է Վիլյամ Սարոյանի՝ Բիթլիսում գտնվող իր պապական տուն կատարած ուղևորության մասին:

Պրոդյուսերները Օզջան ու Սոներ Ալփեր համշենահայ եղբայրներն են, ովքեր նախկինում մասնակցել են «Նռանը» «Ապագան ձգվում է հավերժ» (POM VII), «Կարսեցի Մոթո Գուզին» (POM VI), «Աշուն» (POM IV) ու «Մոմի» (POM III) ֆիլմերով:
Նախաբանը՝ Լուսին Դինքի

Համազգային թատրոն, նոյեմբերի 9, շաբաթ, 19:00-ին՝ Արվեստի ցուցահանդես ու գալա ներկայացում
Կենսագրական-էպիկական ֆիլմ շատերի համար ժամանակակից հայ կինոյի ռահվիրայի և տոտալիտար խորհրդային կարգերի դեմ նրա պայքարի մասին:
Ֆիլմից բացի Գալուստ Բաբյանը կներկայացնի լուսանկարներ ու սլայդեր, որից հետո ռեժիսոր Սերժ Ավետիքյանը հանդես կգա Ատոմ Էգոյանի («Սատանայի հանգույցը») հետ հարցազրույցում: Նուռ կինոփառատոնում ներկայացված Ավետիքյանի բոլոր ֆիլմերը շահել են մրցանակներ՝ «Արամ» (POM II), «Մենք նույն ջուրն ենք խմել» (POM III), «Խաչվող զուգահեռներ» (POM IV), «Հանցագործների բանակ» (POM V), «Պատմության շունը» (Փոմ V) և «Վատ հայրը» (POM VII):

Երեկոն կունենա նաև երաժշտական մաս Մարկո Բոնգոյի և բազմաթիվ աստղերի մասնակցությամբ, որոնց շարքում են Քեն Դավիթյանն (Բորաթ) իր «Աբստրակցիա» նոր ֆիլմով, Վալերի ՄաքՔաֆրին («Կորած ու գտնվածը Հայաստանում») «Դավաճանություն» նոր աշխատանքով և իրանահայ աստղ Վահիկ Փիրհամզեին («Իմ քեռի Ռաֆայելը»), ով Տորոնտո է այցելում «Պահապան հրեշտակ» իր վերջին բլոքբասթերի համար:

Տոմսերի տվյալներ
անհատական տոմս (մեկ տոմսի արժեքը՝ 10 դոլար)
Սատանայի հանգույցի տոմսեր (մեկ տոմսի արժեքը՝ 15 դոլար)
6-անոցներ (50 դոլար՝ 6 տոմսի համար)
Գալա (մեկ տոմսի արժեքը՝ 60 դոլար)
Փառատոնի անցատոմս (վճարելով 125 դոլար բոլոր ֆիլմերի և գալայի համար՝ կխնայեք 80 դոլար)

Այս թեմայով