15 Հոկտեմբեր 2013, 14:26
1636 |

Եվ վերջում՝ պլաստմասե այգիներ

«Հայ Ֆեստ» Միջազգային Թատերական Փառատոնը այս տարի տեղի ունեցավ հոկտեմբերի 1-12ը: 11-րդ «Հայ Ֆեստը» հանդիսատեսին ներկայացավ նոր, գունեղ և գրավիչ տարբերանշանով' «Բարձրագույն քիմիա»: Փառատոնին հանդես եկան 18 երկրից 25 թատերախումբ' Մեծ Բրիտանիայից, Արգենտինայից, Իտալիայից, Ճապոնիայից, Լատվիայից, Լիտվայից, Ռուսաստանից և այլն:

«Հայ ֆեստ» Միջազգային Թատերական փառատոնի փակման արարողությանը ցուցադրվեց իտալացիների «Պլաստմասե այգիները»: Ներկայացումը բաղկացած էր գրեթե մանկական աբրա-կադաբրայից, որտեղ վարակիչ էներգիայով լի երեք դերասաններ օգտագործում էին կենցաղային իրերն ու դարձնում դրանք պլաստմասե այգում հայտնվելու բանալի: Կախարդանքը սկսվում է իտալական հին և բարի սան-ռեմոյական հնչյունների ներքո և ավարտվում նեոնային աղջկա և տղայի պարով, որոնք, կարծես հենց նոր դուրս եկան նեոնային գրքի էջերից՝ զարմացնելու իրենց պարային հնարքներով:

Ներկայացումից հետո «Հայ ֆեստ» Միջազգային Թատերական փառատոն նախագահ Արթուր Ղուկասյանը հավաստագրեր հանձնեց մասնակիցներին և անձնակազմին:

Այս թեմայով