11 Հոկտեմբեր 2013, 17:10
1729 |

Քրիստոսի դաստարակը

«Զանգակ» գրատանը հավաքվել էին քաղաքական գործիչները: Դետեկտիվ գրքի հեղինակը նույնպես քաղաքական ու կուսակցական գործիչ է: «Մանդիլիոնը» գրել է Վահան Հովհաննիսյանը: Հեղինակը ներկաներին այդպես էլ չպատմեց գրքի բովանդակությունը: Հայտնի է միայն, որ ինտելեկտուալ ժանրի դետեկտիվի թեման քրիստոնեությունն է: Ստեղծագործության հիմքում իրական դեպքեր են: Հիսուսի գրած նամակը Հայոց Աբգար թագավորին ու նվիրած անձեռակերտ դաստարակը' Մանդիլիոնը: Իրական են նաև հերոսները: Ստեղծագործությունն ընթերցած գրականագետներն այս գրքով հակադարձում են Կոդ Դա Վինչիի գրքին ու հակաքրիստոնեական մտքերին: Գիրքն առայժմ հրատարակվել է փոքր տպաքանակով: 300 օրինակը սպառվի, էլի կտպագրվի: Գինը 6 000 դրամ է:
Թարգմանություն ու նոր հրատարակութուն կլինի միայն գրքի սպառումից հետո: Նվեր Մանդիլիոնը ոչ ոք չի ստանա, ով ուզում է ընթերցել, պետք է վճարի:

Այս թեմայով