11 Հոկտեմբեր 2013, 14:53
1287 |

Arm Jazz Week Երևանում

Հայկական ջազը 75 տարեկան է: Տարեց ու երիտասարդ ջազմենները կտոնեն հոբելյանը: Մեկ շաբաթ համերգներ կլինեն մայրաքաղաքի հայտնի համերգասրահներում:

«Արմ Ջազ շաբաթ» շարքի ջազի առաջին նոտաները կլսվեն հոկտեմբերի 23-ին: Արամ Խաչատրյան համերգասրահում կանցկացվի գալա համերգ: Ներկայացնում է Հայաստանի հանրային ռադիոյի Էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի ջազ բենդը:

Հաջորդ օրերին ջազի սիրահարները կհավաքվեն Մեցցո ակումբում' երգելու են Թավիջյան եղբայրներն ու Մայք Մոսեսյանը: Հոկտեմբերի 30-ին շարքը կամփոփվի համերգ երեկոյով: Մարտին Վարդազարյանն ու Երվանդ Երզնկյանը կազդարարեն երրորդ միջոցառման մասին՝ նվիրված հայտնի հայ կոմպոզիտորներին' կենդանության օրոք:

Այս թեմայով