11 Հոկտեմբեր 2013, 14:16
1359 |

Երևանի նոր բրենդը կներկայացվի դեկտեմբերին

Մի քիչ էլ սպասենք, կզգանք Երևանի նոր շունչը: Մայրաքաղաքն ունենալու է նշան' ներառող «իմ սրտի ուղեկցի» բոլոր դրական հատկանիշները: Երևանյան բույրը, գույները, զարդանախշերը, մշակույթն ու ոճը մեկտեղված կլինեն «Երևան» բրենդում:

Բրենդի հեղինակը մեկը չէ ու նաև միայն հայեր չեն: Այն ստեղծելու համար աշխատել է մեծ խումբ: Քննարկումներին, էսքիզավորմանն ու կազմելուն մասնակցել են փորձագետներ արտասահմանից: Կազմվել է նաև բրենդի կառուցման ու զարգացման ռազմավարություն: Մասնագետներն աչքի տակ են առել Երևանի բոլոր վարչական շրջանները:

Նոր բրենդն այցեքարտ կլինի հայկական տուրիզմի համար, մի կադրով կտեսնեք քաղաքային տառատեսակները, պատմությունը, նույնիսկ զարդանախշեր: Աշնան ավարտին' դեկտեմբերի սկզբին կներկայացվի բրենդի վիզուալ կոնցեպտը, որը կդառնա մայրաքաղաքի անձնագիրը: Բրենդի ստեղծման աշխատանքային թիմն իր առաջ խնդիր է դրել' բրենդը պետք է համոզիչ լինի յուրաքանչյուր քաղաքացու համար:

 

Այս թեմայով