10 Հոկտեմբեր 2013, 14:52
1427 |

Հաշմանդամություն ունեցողները՝ բեմում

Փարոսը կունենա նոր տեսահոլովակ։ Ոչ այն փարոսը, որը զբաղվում է անապահով ընտանքիներին ու հաշմանդամություն ունեցող մարդկանց աջակցող ծրագրերով։ Փարոսը երգչախումբ է, որի մասին, հավանաբար շատերը չեն լսել: Երաժիշտները պատրաստվում են տոնել հիմնադրման 20 տարին։ Նշելու են հենց այնտեղ, որտեղից սկսել են ու հայտնի դարձել։ Երգչախմբի մասնակիցները չեն թաքցնում հուզմունքը, այն ժամանակ ամաչում էին ու երբեմն հուսահատվում ելույթ ունենալիս։ Այսօր վստահ են, երկու տասնամյակ գոյատևել են, դեռ այդքան էլ պատրաստվում են գրավել հանդիսատեսին։ Երգչախմբի կենսագրությունը հատորներով չէ, գրաված բեմերն էլ աշխարհահռչակ չեն, բայց այն, որ իրենց հաճույքով են լսում, վկայում են բազմաթիվ միջազգային փառատոների դափնիները՝ յուրաքանչյուրն իր պատմությունն ու հուշն է թողել։

Փարոսի մասնակիցներն այսօր պատմեցին, թե ինչպես 1993-ին Կարմիր Խաչի ընկերության «Գրացիա» հետվնասվածքային կենտրոնում իրենց առաջարկեցին երգել: Անակնկալ էր, փոքր-ինչ դժվար էր պատկերացնել հեռանկարը՝ առաջարկը լուրջ չընդունեցին: Մեկ տարի անց, երբ արդեն սերտել էին մի քանի դասական ստեղծագործություն, բարձրացան Կամերային երաժշտության տան բեմ: Հասկացան, որ սա իրենց առաքելությունն է աջակցել հաշմանդամություն ունեցողներին, օգնել նրանց չհուսահատվել։ Շուտով Փարոսը նաև հոլովակ կունենա՝ անցածն ու ներկան ներդաշնակելով։

Այս թեմայով