28 Փետրվար 2013, 19:39
1362 |

«Արամ Խաչատուրյանի տարի» Լոս Անջելեսում

Կոմպոզիտորի 110-ամյակի առթիվ  2013-թվականը Լոս Անջելեսում հայտարարվել է «Արամ Խաչատուրյանի տարի»:

Հոբելյանական տարին պաշտոնապես կսկսվի մարտին Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ ու կամերային նվագախմբերի մենակատարների և «Դիլիջան» կամերային նվագախմբի ելույթներով: Հոբելյանական միջոցառումների շրջանակներում 14 000 տեղանոց Hollywood Bowl համերգային համալիրում կկայանա Խաչատուրյանի ջութակի համերգը, որից հետո՝ կոմպոզիտորի կամերային ստեղծագործությունների համերգների շարք: 

Բացի դրանից, հոլիվուդյան կինոսրահներից մեկում նախատեսվում է ցուցադրել «Արամ Խաչատուրյան» վավերագրական ֆիլմը, իսկ Հարավային Կալիֆորնիայի համալսարանում «Հայ երաժշտության ընկերներ» խմբի մասնակցությամբ տեղի կունենա Խաչատուրյանի կյանքին ու գործունեությանը նվիրված դասախոսություն-համերգ: 

Այս թեմայով