27 Փետրվար 2013, 19:11
1286 |

Հայաստանն ու Արցախը ճանաչվել են հաղթող

Հայաստանի ու Արցախի համատեղ տաղավարը ճանաչվել է լավագույնը փետրվարի 22-24-ին Լոս Անջելեսում կայացած «Լավագույն նոր տաղավար» տուրիստական ցուցահանդեսում:

Մրցանակը շնորհվեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին (NCFA): Հիմնադրամի ու Լոս Անջելեսում հայկական հյուպատոսության ջանքերի շնորհիվ Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համատեղ տաղավարն ամբողջ ժամանակ ուշադրության կենտրոնում էր: Ցուցահանդեսի հյուրերը կարող էին տաղավարում Հայաստանի ու Արցախհի ազգային ճաշատեսակներ փորձել: 

Տուրիստական ցուցահանդեսի շրջանակներում Մեթյու Քարանյանն ու Ռոբերտ Քյուրքչյանը ներկայացրին «Քարերի այգի. Հայաստանի ու ԼՂՀ մասին պատմող ձեռնարկ» գիրքը: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը ծրագրում է հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կազմակերպելծանուցողական այց ԱՄՆ, ինչը կնպաստի Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը:

Այս թեմայով