«ՆԿՏ-2013: Գործընթաց» 16-րդ մոսկովյան սալոնը կբացվի մարտի 1-ին Մոսկվայի նկարիչների կենտրոնական տանը:
Սալոնը նվիրված է ժամանակակից արվեստին ու 21-րդ դարում երիտասարդ նկարիչների կայացման գործընթացին: Ռուսաստանի ամենամեծ ցուցահանդեսային միությունը հանդիսատեսին կներկայացնի նաև ժամանակակից հայ արվեստը. ցուցանմուշների մեջ կան հայ նկարիչների աշխատանքներ: Կցուցադրվեն նաև Ռուսաստանի, Բալթիկայի ու ԱՊՀ երկրների նկարիչների աշխատանքներ: