Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մարտի 2-ին ժամը 19:00-ին կկայանա պոեզիայի երեկո: 
Արտասահմանում երկար տարիներ անցկացնելուց հետո հայրենիք վերադարձած Մարինա Հովհաննիսյանի կատարմամբ կհնչեն Պարույր Սևակի, Համո Սահյանի, Գևորգ Էմինի բանաստեղծությունները: Ասմունքին դաշնամուրային երաժշտությամբ կնվագակցի Մարգարիտա Սարգսյանը: