Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում փետրվարի 26-ին բացվեց Միջազգային ճարտարապետական ակադեմիայի և Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի պրոֆեսոր, Հայաստանի ինժեներական ակադեմիայի թղթակից անդամ, վաստակավոր ճարտարապետ Ռոմեո Սուրենի Ջուլհակյանի լուսանկարների ու նախագծերի անհատական ցուցահանդեսը:
Նրա նախագծերով են կառուցվել Սուրբ Սարգիս եկեղեցու զանգակատունը, Հայաստանի նկարիչների տունը, Դավիթաշենի կամուրջը և այլն: Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության, Երևանի քաղաքապետարանի ու ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի աջակցությամբ: Այն բաց կլինի մինչև մարտի 31-ը: