11 Սեպտեմբեր 2013, 12:46
2269 |

Պատերից դուրս ու զրոյից ներքև

Գեղարվեստի ակադեմիայի բակում պերֆորմանս-նկարչություն կազմակերպեց Լոս Անջելեսից ժամանած նկարչուհի Նարինե Իսաջանյանը: Նկարչություն տեղում՝ «Զրոյից ներքև». այսպես էր կոչվում նրա պերֆորմանսը: Սպիտակ փոշիով նախանշելով իր ստեղծագործության սահմանները՝ նկարչուհին անցավ գործի: Հատակին փռված կտավի վրա իրար հաջորդող մեղմ ու կտրուկ շարժումներով տարածվում էին կաթնագույն, մարմնագույն ներկերի շերտերը, ապա ծածկվում ցանված ավազով ու հողով, և հետո նորից՝ կաթնագույն, մարմնագույն, ավազ, հող: Նարինեն շուրջ 10 տարի է, ինչ երփներանգ գունապնակի փոխարեն գերապատվությունը տալիս է բնական ու պաստելային գույներին՝ համարելով, որ դրանք ավելի անմիջական և անկեղծ են ասելիքը տեղ հասցնելու համար: «Իմ նկարչության մեթոդը շատ են համեմատում Ջեքսոն Փոլոքի մեթոդի հետ, բայց ես գտնում եմ, որ մենք մոտեցման և ասելիքի հարցում շատ տարբեր ենք»,- ասում է նկարչուհին՝ անկեղծանալով, որ կտավը ստեղծելիս իր կողքին միշտ ինչ-որ երաժշտություն կա, իսկ երբ այն դադարում է, նշանակում է՝ ստեղծագործությունը պատրաստ է:

Այս թեմայով