13 Օգոստոս 2013, 15:42
1564 |

Գարիկ Մարտիրոսյանը` Լատվիայի քաղաքացի

Լատվիայում ստորագրահավաք է սկսվել Գարիկ Մարտիրոսյանին, ՈւՀԱ-ի հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովին և կոմպոզիտոր Իգոր Կրուտոյին երկրի քաղաքացիություն տալու համար: Ստորագրահավաքը նախաձեռնել է երկրի խորհրդարանի նախկին պատգամավոր, ձեռնարկատեր Ալեքսեյ Խոլոստովը: Նրա կարծիքով`Մասլյակովը, Կրուտոյն ու Մարտիրոսյանը վաստակել են Լատվիայի քաղաքացիություն ստանալու իրավունքը:

Լատվիայի օրենսդրության համաձայն` 16 տարին լրացած 10 000 քաղաքացու ստորագրությունը հավաքած նախաձեռնությունը կոլեկտիվ հայտարարության կարգավիճակ ունի և պետք է քննարկվի երկրի խորհրդարանում:

Այս թեմայով