Կալիֆորնիայի համալսարանում «քիչ հայտնի լեզուների» ուսուցման դասընթացներ են բացվել, որոնց շարքում է նաև հայերենը: Բացի հայերենից, ծրագրում ընդգրկված են նաև հինդուն, ռուսերենը, պարսկերենը և արաբերենը: Նպատակը ներգաղթյալների լեզուն պահպանելն է:
Հայոց լեզվի ուսուցիչ Շուշան Կարապետյանը մինչև 10 տարեկանն ապրել է Հայաստանում: Նա աշակերտներին հետազոտական ծրագրեր է հանձնարարում, օրինակ` ուսումնասիրել հայերեն Վիքիպեդիան, կամ հայերեն ներկայացնել ազգային ուտեստներից որևէ մեկի բաղադրատոմսը: