07 Օգոստոս 2013, 12:29
1685 |

Երկու Արարատի արանքում

Երիտասարդական պալատի փոխարեն կառուցվելու է արհեստական բլուր' 85 000 քմ տարածքով: Այն կլինի Արարատ լեռան կրկնօրինակը՝ բնակելի շենքի տեսքով: Համալիրը կրելու է «Ժանյակաձև բլուր» (Lace Hill) անվանումը: Դրա ամբողջ մակերեսը լինելու է մեղվափեթակի նման և կառուցվելու է երկրաչափական անկանոն ձևերով:

Շենքի հարավային, արևելյան և արևմտյան կողմերում կկառուցվի ուղևորների և հեծանվորդների համար նախատեսված այգի: Բնակարանները տեղակայված կլինեն համալիրի հարավային մասում, գրասենյակները' բլրի հյուսիսային լանջով: Առաջին հարկում կգործեն խանութներ, ռեստորաններ, ցուցասրահներ, կինոթատրոն և բժշկական կենտրոն:

Արհեստական բլրի վերին մասը մասամբ ծածկված կլինի խոտածածկով: Կանաչապատ տարածքների ոռոգման համար կօգտագործվի տեխնիկապես զտված ջուր, իսկ երկրաջերմային հորերը կապահովեն համալիրի ներսում համապատասխան ջեմաստիճանը:

Այս թեմայով