06 Օգոստոս 2013, 19:02
2855 |

«Ծիտը»

Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի հիման վրա նկարահանվել է «Ծիտը» մուլտֆիլմը: «Նարեկացի» արվեստի միության աջակցությամբ ստեղծված մուլտֆիլմի ռեժիսոր և սցենարի համահեղինակ Մայդա Շանդեզ Ավագյանը կարևորում է նման մուլտֆիլմերի գոյությունը, քանի որ դրանք ունեն ուսուցողական և խրատական բնույթ:

Մուլտֆիլմի տևողությունը 8 րոպե է: Նախատեսվում է ունենալ նաև դրա ֆրանսերեն և անգլերեն տարբերակները: Մուլտֆիլմի հեքիաթասացը Կարեն Ջհանգիրովն է, իսկ ծտին մարմնավորել է հնգամյա Ավետիս Իսկենյանը: Հեղինակի թույլտվությամբ և աջակցությամբ օգտագործվել է Արտո Թունջբոյաջյանի երաժշտությունը: Մուլտֆիլմի անդրանիկ փակ դիտումը նախատեսվում է սեպտեմբերի 4-ին «Նարեկացի» արվեստի միությունում, իսկ պրեմերան կլինի նոյեմբերին:

Այս թեմայով