06 Օգոստոս 2013, 12:12
1500 |

«Խոդորջուր. կորսված դրախտ»

Մխիթարյան միաբանության' Էրզրումի կաթոլիկ հայության մասին պատմող պահպանված միակ հուշամատյանը թարգմանվել է անգլերեն: «Խոդորջուր. կորսված դրախտ» խորագրով գիրքը պատմում է Խոդորջուր գեղեցիկ երկրի և նրա բնակիչների մասին: 18-րդ դարում «Փոքրիկ Հռոմ» կոչված տարածքի մասին պատմող գրքում ներկայացված են Խոդորջուրի հայերի սովորույթներն ու ավանդույթները, ովքեր դարեր շարունակ տարբեր արհավիրքների դեմ մաքառել են իրենց հողի և ինքնության համար ու ի վերջո Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին արտաքսվել և իսպառ բնաջնջվել թուրքական կառավարության կողմից կազմակերպված ցեղասպանության հետևանքով:

«Խոդորջուր. կորսված դրախտ» գիրքը հուշամատյան բնօրինակի լրամշակված և ամբողջական թարգմանությունն է: Այն ներառում է նոր քարտեզներ, բարբառի ցանկ և այդ տարածաշրջանի մասին ճանապարհորդական ուղեցույց:

Այս թեմայով