26 Հուլիս 2013, 12:59
1363 |

Դինքը` համերգի հերոս

Թուրք ազգայնականների կողմից 2007-ին սպանված Հրանտ Դինքը կդառնա աշխարհահռչակ Pink Floyd խմբի հիմնադիրներից մեկի' Ռոջեր Ուոթերսի' օգոստոսի 4-ին Ստամբուլում կայանալիք համերգի գլխավոր հերոսներից մեկը: Ստամբուլի տեխնիկական համալսարանի մարզադաշտում կայանալիք համերգի բեմական դեկորացիան մեծ' 120 մետրանոց պատ է լինելու, որի վրա էլ հենց փակցված կլինեն Հրանտ Դինքի, ինչպես նաև' 1993-ին Թուրքիայում սպանված մեկ այլ լրագրողի' Ուղուր Մումջույի լուսանկարները: Ուոթերսի համերգի երրորդ հերոսը կլինի Թուրքական Հանրապետության' ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջին վարչապետ Ադնան Մենդերեսը:

Ռոջեր Ուոթերսն իր եվրոպական շրջագայության ընթացքում ներկայացնում է Pink Floyd-ի' 1979-ին թողարկված The Wall ալբոմում տեղ գտած երգերը:

Այս թեմայով