19 Հուլիս 2013, 15:50
1427 |

Փառատոն` ըստ սփյուռքի նախարարության

Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 3-ը տեղի կունենա «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնը, որը կանցկացվի Երևանում, Էջմիածնում, Գյումրիում և Վանաձորում: Փառատոնին կմասնակցեն երգչախմբեր և անհատ կատարողներ Հայաստանից, Սփյուռքից և Արցախից:

Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող փառատոնի ընթացքում Կոմիտաս Վարդապետը կներկայացվի' որպես հայ մեծ կոմպոզիտոր, երաժիշտ-բանահավաք, երաժշտագետ, երգիչ, խմբավար, մանկավարժ, մշակութային, հասարակական և հոգևոր գործիչ, ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր: Նախատեսվում են նաև Կոմիտասի կյանքին և գործունեությանը նվիրված գիտաժողով, հեռուստաթատրոնի և հեռուստաֆիլմի ցուցադրություն, կոմիտասյան ստեղծագործությունների վերաբերյալ գրքերի և խտասկավառակների շնորհանդես, համերգային ծրագրեր:

Այս թեմայով