19 Հուլիս 2013, 15:06
1950 |

Հայաստանի բնությունը` դեսպանատան պարսպին

Հայաստանի բնությունը ներկայացնող լուսանկարներով շուրջ 25 մեծ վահանակներ հուլիսի 18-ից զարդարում են ԱՄՆ դեսպանատան պարսպապատը Ծովակալ Իսակովի պողոտայի և դեսպանատան կայանատեղի երկայնքով: Հայաստանի տեսարժան վայրերի կողքին ներկայացված են նաև ամերիկյան բնապատկերներ:

Դեսպան Ջոն Հեֆերնը շնորհավորել է այն լուսանկարիչներին ու նկարիչներին, որոնց աշխատանքները դեսպանության կողմից անցկացված «Հայաստանը և շրջակա միջավայրը» խորագրով մրցույթում ճանաչվել էին լավագույնը: Դեսպանության ֆեյսբուքյան էջի միջոցով անկացված մրցույթին ներկայացվել էին ավելի քան 300 լուսանկարներ: Լուսանկարներից բացի՝ վահանակներին ներկայացված են հայտնի ամերիկյան բնապահպանների մտքեր և թևավոր խոսքեր: Իսկ նկարիչների ստեղծագործություններն ընտրվել են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից:

Դեսպանատան պարսպապատի երկայնքով տեղադրված վահանակները յուրօրինակ հիշեցում են և՛ մեր մոլորակի գեղեցկության, և՛ այն պահպանելու ու հետագա սերունդներին փոխանցելու հարցում բոլորիս ունեցած պարտավորության ու պատասխանատվության մասին:

Այս թեմայով