18 Հուլիս 2013, 15:48
1181 |

British Museum. Ոչ թե Թուրքիա, այլ` Ուրարտու

British Museum-ի ղեկավարությունը, արձագանքելով Եվրոպայի հայկական միությունների ֆորումի ՝ իրեն ուղղված բողոքներին, փոխել է Բրիտանական թանգարանի #54 սրահի «Հնագույն Թուրքիա» անվանումը նոր «Անատոլիա, Ուրարտու» անվամբ: Այս անվանումը համեմատաբար ընդունելի է, չնայած իդեալական տարբերակը «Հայկական լեռնաշխարհ, Ուրարտու» անվանումն է: ԵՀՄՖ-ն խոստանում է շարունակել բանակցությունները Բրիտանական թանգարանի մասնագետների հետ կամ առանձին սրահ՝ «Հնագույն Հայաստան, Ուրարտու» վերնագրով ստեղծելու, և կամ սրահը վերանվանելու կապակցությամբ:

Վերանվանման պայքարին միացել էր նաև «Վերականգնենք պատմական ճշմարտությունը Լոնդոնի Բրիտանական թանգարանում» ֆեյսբուքյան խումբը, ինչպես նաև' կազմակերպվել էր ստորագրահավաք:

Այս թեմայով